Լրահոս
Օրվա լրահոսը

Բախտագուշակ Վարսիկի որդուն դատարանի որոշմամբ կալանավորել են

Հունվար 06,2015 18:43

Արդեն տեղեկացրել ենք, որ հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է, սակայն նրա կալանման հարցը դեռ որոշված չէ:

Նա, մեր տեղեկություններով, իր ծնողների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ծեծել է հորն ու մորը: Բացի այս, ինչպես վստահեցնում են մեր աղբյուրները, Սարգիս Հակոբյանը, փորձել է հրկիզել իրենց տունը:

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ գործով զբաղվող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սարգիս Հակոբյանի խափանման միջոցն ընտրել կալանքը, ինչը դատարանը բավարարել է:

Սարգիս Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 1-ին մասով՝ գույքը դիտավորյալ ոչնչացնելու փորձ կատարելու, եւ 182-րդ հոդվածով` շորթման համար:

Սարգիս Հակոբյանը հունվարի 2-ին համատեղ կեցության տունն ու գույքը վնասելու սպառնալիքով ծնողներից գումար է պահանջել, մերժում ստանալուց հետո անցել է հրկիզման գործին: Նա որոշակի գույքային վնասներ է հասցրել:

Ինչ վերաբերում է ծնողների նկատմամբ բռնություն գործելուն, քննչական կոմիտեից հերքեցին, նշելով, որ այդ մասով քրեական գործ հարուցված չէ:

Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը  անցյալ տարի դեկտեմբերին դատարանից ազատվել է համաներմամբ, նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրված խոշտանգման հոդվածով:

Սարգիս Հակոբյանի նախկին կնոջ՝ Հասմիկ Խաչատրյանի պատմելով՝ ամուսինը տարիներ շարունակ խոշտանգել եւ դաժան ծեծի է ենթարկել իրեն: Դատական գործընթացի ժամանակ Սարգիս Հակոբյանն ազատության մեջ է եղել եւ պարբերաբար սպառնացել է Հասմիկ Խաչատրյանին, վերջինիս սատարող հասարակական կազմակերպության անդամների  հետեւից է ընկել մի քանի անգամ, հայհոյել, սպառնացել է, ֆիզիկական բռնություն է կիրառել, իսկ Հասմիկին վնաս է հասցրել նաեւ դատական գործընթացի ժամանակ:

Ընդ որում, հայցվոր կողմի միջնորդությունները, որ Սարգիս Հակոբյանը վտանգ է ներկայացնում,եւ պահանջվել է խափանման միջոցը փոխվի, ընտրվի կալանքը՝ որպես խափանման միջոց, դատարանը մերժել է:

Այս անգամ ոստիկանությանն են դիմել Սարգիս Հակոբյանի ծնողները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մերը ժամանակ չի ունեցել զբաղվելու, ուրիշների ապագան է գուշակել, իրենը չի տեսել վտանգը քթի տակ: Ճարպիկ կին է,որ այդ բնագավառում հաջողության է հասել, բայց չարպկությամբ երեխա չեն դաստիարակում, կստանա այն, ինչ ստացավ:

  2. Հմայակ Մարտիրոսյան says:

    Առավոտ.ամ-ին չսազող նյութ է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031