ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը մտադիր է թեկնածությունը դնել մայիսին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
«Եկել է ժամանակը վարչարարական հակամարտություններից անցնել մարզական թեմաների: Մամուլում վերնագրերը պետք է ֆուտբոլի մասին լինեն, այլ ոչ թե ՖԻՖԱ-ի», – 39-ամյա թեկնածուի խոսքերը, որի գլխավոր մրցակիցը մայիս ամսին լինելու է ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլաթերը, մեջբերել է BBC Russian-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի