Ռուբլու սրընթաց անկումը հանգեցրել է աշխատանքային միգրանտների արտահոսքի: Այս մասին հաղորդում է ntdtv.ru-ն, ըստ որի՝ նման պայմաններում Ռուսաստանում աշխատելը գնալով դառնում է պակաս եկամտաբեր:
Բացի ռուբլու անկումից՝ Ռուսաստանից հեռանալու որոշման վրա անդրադարձ կունենա նաեւ թեսթավորում անցնելու անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ստուգելու են արտասահմանցիների ռուսերենի, Ռուսաստանի պատմության եւ օրենքների իմացությունը:
«Տաջիկական աշխատանքային միգրանտներ» շարժման ղեկավար Կարոմատ Շարիպովն այս առնչությամբ ասել է. «Եթե տաջիկը լավ իմանա Ռուսաստանի պատմությունը, լավ խոսի ռուսերեն՝ նա երբեք սայլակներ քարշ չի տա»:
Բացի այդ՝ դա վճարովի ծառայություն է՝ 30 հազար ռուբլի, մինչդեռ միջին աշխատավարձը 15 հազար դրամ է:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ