Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությանը

Հունվար 06,2015 18:01

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի մեկնաբանությանը՝ շփման գծում իրավիճակի լարման կապակցությամբ՝ ըստ ադրբեջանական apa.az-ի՝ ասել է. «Ցավոք, Հայաստանն իր սադրիչ գործողություններով ամեն կերպ փորձում է խանգարել խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը սկսելուն: Վերջին շրջանում շփման գծում իրավիճակի լարումը դրա եւս մեկ ապացույցն է»:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ ասել է, թե «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ նման միջադեպերի կանխման եւ հակամարտության խաղաղ կարգավորման համար, Հայաստանի զինված ուժերն առաջին հերթին պետք է դուրս գան Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը կողմերին հիշեցրել էր ստանձնած պարտավորությունները և հորդորել մտնել խաղաղության համաձայնության հանգեցնող բանակցային ուղի։

 Պատրաստեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031