Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավոր է դարձել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Հունվար 06,2015 16:20

Հունվարի  6-ին` Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ տոնական սուրբ պատարագ է մատուցվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Հանդիսավոր պատարագը մատուցվել է Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:

Ի թիվս բարձրաստիճան  մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և այլ պաշտոնյաների` պատարագին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ`Ռուզաննա Խաչատրյանի հետ:

Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:

2015թ. Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավորն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ծիսակատարության ավարտին Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսը նորօծյալ խաչքավոր Սեյրան Օհանյանին հանձնեց օրհնված խաչը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար:

Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը մի քանի օր կգտնվի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: Պաշտպանության նախարարի առաջարկով ջրօրհնյաց խաչը կհասցվի նաև ՀՀ ԶՈՒ զորամասեր և մարտական հենակետեր, որպեսզի զինծառայողներն էլ հաղորդակից լինեն օրվա խորհրդին:

Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031