ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 6-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.20-ին, մարվել` 12.30-ին:
Այրվել է երկրորդ հարկի հյուրասենյակի հատակը` 12 քմ և գույքը` մասամբ: