Հունվարի 6-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 58 շենքի տանիքից բնակարաններից մեկի ալեհավաքը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են մետաղյա ալեհավաքը:
ՀՀ ԱԻՆ
Լուսանկարը` արխիվային