Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին մտահոգում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումների և զոհերի մասին վերջին օրերին ստացվող հաղորդագրությունները։ Այդ դեպքերը, ինչպես ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին։
Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից «Ամերիկայի Ձայն»-ի մշտական ներկայացուցչի միջոցով հղված հարցին՝ «Վերջին օրերին նշանակալիորեն մեծացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումների թիվը. արդյոք Պետդեպարտամենտը պատրաստո՞ւմ է որևէ հայտարարություն տարածաշրջանում զարգացող իրադարձությունների կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչեր ուղղելուց զատ՝ նախատեսո՞ւմ է որևէ այլ միջոց, որը կկանգնեցներ հռետորաբանությունը և կզսպեր իրադրության սրումը», Փսաքին նաև շեշտել է. – «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք, այո, շարունակում ենք, ինչպես դուք ասացիք, հորդորել, որ կողմերը մտնեն բանակցային այնպիսի ուղի, որը կհանգեցներ խաղաղության համաձայնության։ Ինչպես նաև հորդորում ենք, որ կողմերն իրականացնեն այնպիսի միջոցներ, որոնք կկրճատեին նման դեպքերը»։
«Սրանք են շարունակում մնալ մեր ուշադրության կենտրոնում», – հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակը։
Կարդացեք նաև
Արամ Վանեցյան