Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ անդամակցությունը նպաստեց ԼՂՀ հակամարտության սրացմանը. փորձագետ

Հունվար 05,2015 20:00

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նպաստեց Լեռնային Ղարաբաղի  հակամարտության սրացմանը:

«Հայաստանի անդամակցությունը եվրասիական տնտեսական միությանը փոխեց Հայաստանի՝ միջազգային հարաբերությունների համակարգում որոշակի բալանսներ, իսկ բալանսների նման փոփոխությունը Հայաստանի ու Արցախի միջազգային շրջակայքում չի կարող անհետեւանք անցնել: Փաստ է այն, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ոտնձգությունը իրականացվեց այն տարում, երբ Հայաստանը անդամակցեց այդ միությանը, հետեւաբար ակնհայտ է, որ ԵՏՄ անդամակցությունը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցի առումով բացասաբար է ազդել»,- Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա, դրանով է պայմանավորված նաեւ տարեսկզբից սկսված լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին.

«Ամառվա իրադարձությունների թիվ մեկ եզրակացությունն այն էր, որ Հայաստանը չկարողացավ լուրջ հետաքննություն պահանջել հայ-ադրբեջանական սահմանի վրա ստեղծված լարված  իրադրության վերաբերյալ եւ չկարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն:  Եթե Կարեն Պետրոսյանին խոշտանգելու եղանակով սպանելու, ամառային արկածախնդրության, դիվերսիոն խմբի միջոցով հայկական թիկունք թափանցելու ու սպանություններ եւ դիվերսիա կազմակերպելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, այդ պահվածքի համար միջազգային կառույցների գնահատականներին եւ պատժամիջոցներին հասած լինեինք, այսօր այլ վիճակում կլինեինք: Բայց օգոստոսի 7-ին Սերժ Սարգսյանը գնաց Սոչի Ալիեւի հետ հանդիպման, բանավոր խոստումներ տրվեցին, թե պատերազմ չի լինի, եկավ Հայաստան հայտարարեց այդ մասին ու գնաց հանգստի, մինչդեռ այս աշխարհում գրավոր պայմանավորվածությունները չեն հարգվում, ուր մնաց բանավոր խոստումները:

Անպատիժ մնացած Ադրբեջանը բացարձակապես չփոխեց իր վարքագիծը եւ տարեսկզբին էլ շարունակեց իրականացնել դիվերսիոն գործողություններ սահմանին: Իհարկե, լարվածության աճ ունենալու ենք»:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ժամանակն ու իրադարձությունները իսպառ հերքեցին կեղծ խոստումները, թե Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը բարձրացնելու  է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nara says:

    Теперь получили новое задание?—- каждый день “находить соответствующего “эксперта”, который скажет хоть какую-то пакость в адрес ЕАЭС, и “вешать всех собак на него?” Это– во первых некрасиво, во вторых несерьезно, в третьих -смешно! Это—дешевая пропаганда((((((!

  2. david says:

    Ամեն ինչ հրաշալի կլինի, միայն թե սերժը հանկարծ հեռանալու ելք չգտնի:Դա աններելի կլինի, մեծ սխալ և համաշխարհային ամոթ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031