Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 4-ին Սիրիային սահմանակից Սանլիուրֆա նահանգի Սեյլանփինար քաղաքում ձերբակալել են Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձի, ովքեր կասկածվում են «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) կազմակերպությանն անդամակցելու մեջ:Հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈՒ ԳՇ կայքին:
Դեռևս անցած տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ն կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և մեղադրել ԱՄՆ-ին PYD-ին բացահայտորեն աջակցելու համար:
Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի կայքում