Հունվարի 5-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է), վարորդն ավտոմեքենայում է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Իսակովի պողոտայում (Ամերիկյան դեսպանատան դիմաց) բախվել են Է. Գ.-ին (ծնվ. 1990 թ) պատկանող«Օպել» մակնիշի 34 ZT 884 պ/հ և Ա. Ս.-ին (ծնվ. 1981 թ) պատկանող «Լեքսուս» մակնիշի 35 OP 337 պ/հ ավտոմեքենաները, ինչից «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Է. Գ.-ին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Մալաթիա» ԲԿ:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/shamshyan.com