Վաճառվում են Էլվիս Փրեսլիի մի քանի անձնական ինքնաթիռներ՝ «Լիզա Մարիա» եւ «Որսաշուն 2»: Մեկում ոսկեզոծված լվացարան կա եւ հանգստի շքեղ սրահ:
Ըստ ntdtv.ru-ի՝ այս վաճառքն իրականացնելու է Julien’s Auctions-ը:
Այս ինքնաթիռները կահավորել է անձամբ ռոքնռոլլի արքան: Դրանք վաճառվելու են երկուսը միասին:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում այդ թռչող սարքերը ցուցադրվում էին Գրեյսլենդում՝ Էլվիսի «կալվածքում»: Թռիչքների համար դրանք այլեւս պիտանի չեն:
«Լիզա Մարիա» ինքնաթիռը երաժիշտն անվանակոչել է միակ դստեր պատվին: Այն գնել է մահվանից երկու տարի առաջ՝ 250 հազար դոլարով, եւ կահավորելու համար ծախսել եւս 300 հազար:
Երկրորդ ինքնաթիռը Էլվիսը գնել է 900 հազար դոլարով: