Տասնյակ հազարավոր ոստիկաններ կիրակի եկել էին Բրուկլին՝ մասնակցելու իրենց գործընկերոջ թաղմանը: Վերջինիս դեկտեմբերին իր գործընկերոջ հետ միասին գնդակահարել էր մի տղամարդ, որն այդ կերպ որոշել էր վրեժխնդիր լինել իրավապահների պատճառով զոհված մի քանի աֆրոամերիկացիներ համար:
Ըստ euronews.com-ի՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի ելույթի ժամանակ հազարավոր ոստիկաններ ցուցադրաբար մեջքով շուռ եկան՝ դեպի էկրանները, որոնց վրա հեռարձակվում էր սգո արարողությունը:
«Եկեք նորից դառնանք ներդաշնակ եւ փոխհասկացողությամբ կենսակերպի Նյու-Յորքի հարուստ ավանդույթներին»,- կոչ էր անում քաղաքապետը, որը մինչեւ վերջերս՝ ոստիկանության կողմից դաժան եւ ռասայական խտրականության դեմ զանգվածային բողոքների ընթացքում, բացահայտ համակրում էր բողոքավորներին, որով իր դեմ ուղղեց իրավապահների զայրույթը: Նրանց կարծիքով, իր պահվածքով քաղաքապետը նպաստեց իրավապահների նկատմամբ բնակչության անվստահությանը: