Բելգիայում ապրող Ապեր Սարգսյանը, Վահան Չաթլաբաշյանն ու Գրիգոր Բաղդասարյանը տարեմուտից առաջ հանգանակություն կազմակերպեցին, որը դեկտեմբերին բաշխվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թվով 47 զոհված ազատամարտիկների ընտանիքների:
Գրիգոր Բաղդասարյանն անձամբ եկավ Հայաստան եւ հասցեատերերին հանձնեց բելգիահայերի նվերը: 4700 եվրո՝ յուրաքանչյուր ընտանիքին 100-ական եվրո:
Անդրանիկ նախաձեռնությունը շարունակական է լինելու: Նախաձեռնության հեղինակները չեն սահմանափակվելու միայն Բելգիայով:
Աշխարհագրությունն ընդլայնվելու է եւ տարին մի քանի անգամ գեղեցիկ այս նախաձեռնությամբ կլինեն Հայաստանում:
Կարդացեք նաև
«Երեւանն ու այլ մարզերը դուրս չեն մնալու ծրագրից: Արդեն Եվրոպայի մեկ-երկու քաղաքներից էլ կան արձագանքներ ու այնպես ենք անելու, որ սփյուռքը մեկ անգամ եւս համախմբվի հանուն հայրենասիրության»,-ասաց Գրիգոր Բաղդասարյանը:
Մանրամասները «Աբովյան» մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=_T52vF_M6eY&feature=youtu.be
Արմենակ ԴԱՎԹՅԱՆ
Ազատամարտիկները երբ կռվում էին հայրենիքի պաշտպանության համար դժվար թե տեսախցիկներ հրավիրած լինեին ու ամեն կրակած փամփուշտի մասին ի լուր աշխարհի հայտարարած լինեին: Իսկ դուք ի՞նչ եք անում: Լավ է այդ 100 դոլարանոցն էլ տալիս եք, վերջ դարձրիք ձեր ստրուկը:
Իրանց ստրուկը չեն դարձրել բացարձակ, շատ քչերը գիտեն էս նվիրատվության մասին, թող բոլոր երիտասարդնեը, ովքեր գտնվում են արտերկրում իրենց տասական դոլլարները նվիրեն զոհված ազատամարտիկի ընտանիքներին,….երիտասարդները լավ, բարի քայլ են արել, ու ուզում են շարունակական լինի, ուզում են գոնե ինչ որ բանով օգտակար լինեն իրենց հայրենիքին…. Շատ ապրեք տղաններ, արժանի եք գովասանքի :