Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակվել են Հայաստանի ներկայացուցիչները ԵՏՄ մարմիններում

Հունվար 05,2015 16:30

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այս տարվա առաջին երեք որոշումներն էլ վերաբերում են Հայաստանին:

Կազմակերպության կայքում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ հունվարի 2-ին ընդունվել է առաջին որոշումը, ըստ որի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշել է Հայաստանի կողմից անդամներ նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ է նշանակվել Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Իսկ կոլեգիայի անդամներ են դարձել, ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Առավոտը»՝ Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը եւ Արա Նռանյանը: Կոլեգիայի անդամների կարգավիճակը հավասարազոր է համարվում նախարարականին:

Երկրորդ որոշմամբ արվել են փոփոխություններ Եվրասիական տնտեսական խորհրդի դատարանի կառուցվածքում եւ հաստիքային թվաքանակում՝ Հայաստանի անդամակցության առնչությամբ: Ավելացել են երկու դատավորներ եւ դատարանի աշխատակազմի քանակն հավելել չորսով:

Նույն օրը ընդունված երրորդ որոշմամբ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական խորհրդի դատարանի դատավորներ են նշանակվել Արմեն Թումանյանը եւ Էռնա Հայրիյանը:

Պատրաստեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ո՛չ մի լավ բան Հայաստանը (և Արցախը) ԵՏՄ-ից չի ստանալու: Հակառակը պնդողները պարզապես դեմագոգներ են:

    • Nara says:

      А почему Вас так волнует это в далеком Амстердаме,ааааа? Никак не можете утаить зависть? Успокойтесь! Когда-то все время писали “….. ржавое российское оружие……”! Помните?))))))))))))))))

    • Gibindus says:

      Սփոփվեք նրանով, որ ԵՏՄ-ն էլ մեզնից ոչինչ չի ստանալու (դա լավագույն դեպքում`ԵՏՄ համար, իհարկե): Իրականում, մենք կփակենք ԵՏՄ-ն, այդ տարածքներում կյանքը կդառնա այնպիսին, ինչպիսին այսօր ՀՀ տարածքներում է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031