Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց է կիրառել անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած Վարազդատ Ա.-ի նկատմամբ:
Մինչ 64-ամյա Վարազդատի հոգեկան առողջության հարցի պարզումը՝ նրա արարքը որակվել էր որպես սպանության փորձ:
Տուժող Համլետ Մ.-ն հայտնել է հետևյալը:
2014 թվականի օգոստոսի 26-ին, առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին նա զգացել է, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն:
Կարդացեք նաև
Շրջվել ու տեսել է անծանոթ մի տղամարդու: Վերջինս կանգ է առել ու հարցրել. «Դու ո՞վ ես, մերոնցի՞ց ես»:
Տուժողը հարցին հարցով է պատասխանել. «Իսկ ձերոնք ովքե՞ր են»:
Հետապնդողն ասել է. «Ես ղարաբաղցի եմ, դու մերոնցակա՞ն ես»:
Տուժողը կարճ է կապել. «Բոլորս էլ հայ ենք»:
Նա շրջվել է ու ոչինչ չկասկածելով՝ շարունակել է ճանապարհը: Բայց զգացել է, որ անծանոթը շարունակում է իր հետևից գալ: Այլևս ուշադրություն չի դարձրել նրա վրա: Սակայն քիչ անց թիկունքին երկու ուժգին հարված է զգացել: Շրջվել ու տեսել է, որ հարվածողը նույն մարդն է:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում: