Հունվարի 3-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունները հետ մղելու ընթացքում զոհված երկու հայ զինծառայողների հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա Արտաշատում ժամը 13:00, իսկ Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը Հովտաշեն գյուղում 14:00»: