ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 5-ին, ժամը 09.04-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ոլորաններին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ-ի ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 92-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 68 TՍ 395 (վարորդ Գ. Մ., ծնվ. 1990 թ) և «Օպել Աստրա» մակնիշի 34 DC 999 (Դ. Գ., ծնվ. 1985 թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Հ. Ղ.-ի (ծնվ. 1968 թ., Կարմրաշեն գյուղի բնակիչ) դին, իսկ ուղևորներ Ռ. Գ.-ն (ծնվ.1995 թ.) և Լ. Ա.-ն (ծնվ. 2010 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: