Հունվարի 5-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 40AA040 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի 6293Տ պետհամարանիշի, «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, այնուհետև` կայանված «Մերսեդես» մակնիշի (վարորդ Մ.Գ.) 34AF126 պետհամարանիշի ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1989թ. ծնված Ռ.Գ-ին, հոսանքազրկել մեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: