Հունվարի 4-ին, ժամը 20.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34DQ694 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից Ա.և Հ. Զ.-երը տեղափոխվել են Թալինի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր:
ՀՀ ԱԻՆ