Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԲ-ն հերքում է, որ հայկական կողմը հրետակոծել է ադրբեջանական գյուղերը. razm.info

Հունվար 04,2015 21:30

Ադրբեջանական ANS գործակալությունն երեկ՝ հունվարի 3-ի ուշ երեկոյան հայտնել է, որ հայկական կողմը հրետակոծել է շփման գծի Աղդամի հատվածի մոտ գտնվող ադրբեջանական գյուղերը: Լրատվամիջոցը հրապարակել է նաև մի քանի լուսանկար, որտեղ երևում են հրետակոծման հետքերը:

Իր հերթին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ «գյուղերի ուղղությամբ կրակոցները ստիպում են անցնել կոշտ գործողությունների»: Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ «հայկական կողմը կիրառել է խոշոր տրամաչափի հրազեն, հակատանկային նռնականետեր, ինչպես նաև 60մմ ու 82մմ տրամաչափի ականանետեր»:

Մեկնաբանելով այս տեղեկությունը` Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց. «Հայ դիրքապահները երբևէ չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ: Սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական զինուժի զինծառայողները երբևէ խոշոր տրամաչափի զենքերից չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ»:

 Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հմայակ Մարտիրոսյան says:

    Տվյալ դեպքում՝ հայկական կողմին, մնում է միայն համապատասխանեցնել ապատեղեկատվությունը ու անցնել վերոհիշյալ «ռմբակոծմանը»: Տա Աստված, որ հաստատվի խաղաղություն, բոլորս այդ ենք ցանկանում: Բայց ախր, հայրենակիցներ երկու տասնամյակ է անցել, բայց սև ու սպիտակ ոչխարները այլ լեզու չեն հասկանում: Սրանց պիտի անընդհատ պահել լարվածության, կորուստների գիտակցման և չեմ ափսոսա ու զղջա՝ եթե ասեմ սգի մեջ: Ի վերջո հաղթանակած ազգը չի վախենում ճիվաղ բորենիներից՝ անգամ եթե բյուրավոր են, իսկ մենք սակավաթիվ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031