Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունվարի 2-ին հեռախոսային կոնֆերանս է անցկացրել իր ուկրաինացի, ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների հետ, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի արևելքում շարունակվող ճգնաժամը:
«Նրանք համաձայնել են, որ հարկավոր է կողմերի ներկայացուցիչների միջև հնարավորինս շուտ հանդիպում անցկացնել», – ասել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում