shamshyan.com -ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ 56-ամյա Սամվել Ղարիբյանը: Վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում