ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում այս օրերին վաճառվում է ֆրանսիացի գրող եւ աշխարհագետ Ժյուլ Վեռնի «20 000 մղոն ջրի տակ» վեպը՝ հեղինակի ձեռագրով: 500 էջանոց գիրքը հրատարակվել է 1000 օրինակով եւ գրախանութներում արժե 190 եվրո:
Ժյուլ Վեռնի ձեռագիրն ընթեռնելի է, եւ այդ ձեւաչափով գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում:
Պետությունը Ժյուլ Վեռնի ձեռագիրը գնել էր 2010-ին՝ Աշխարհագրական ընկերության գրադարանից, ավելի վաղ այն պատկանել է Նապոլեոն Բոնապարտի ազգական, ճանապարհորդ, աշխարհագետ եւ բուսաբան Ռոլան Բոնապարտի ընտանիքին: Ռոլան Բոնապարտը ժամանակին 14 տարի ղեկավարել է Աշխարհագրական ընկերության գրադարանը, որտեղ ներկայումս պահվում է 150 000 հատոր գիրք:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ