Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, ինչպես հայտնի է, թշնամին հարավային և արևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում, հիշեցնենք, զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Իսկ զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը ստացել էր վիրավորում եւ տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում հոսպիտալի հերթապահ բժշկուհին փոխանցեց, որ Վոլոդյա Հարությունյանին տեղափոխում են մայրաքաղաք՝ բուժումը շարունակելու նպատակով: Վոլոդյան վիրավորում ստացել է երիկամի շրջանում. «Հարությունյան Վալոդյան գալիս է Երեւան, երիկամի պրոբլեմ ունի, բերում են, մենք համապատասխան գործիքներ չունենք, այդ իսկ պատճառով ուղղաթիռով տեղափոխեցին Երեւան՝Մուրացան հոսպիտալ, այստեղ նախնական բուժում ստացել է, մնացած բուժումը կստանա Երեւանում»,-ասաց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժշկուհին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: