Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 4-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Վաղինակ Փ.-ն, 1983 թ. ծնված Սուսաննա Տ.-ն, 2009 թ. ծնված Կիմ Փ.-ն, 2007 թ. ծնված Լիդա Փ.-ն, 1984 թ. ծնված Անահիտ Բ.-ն, 2007 թ. ծնված Սերգեյ Բ.-ն և 2009 թ. ծնված Արսեն Բ.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 01.50-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 240 շենքի բնակարաններից մեկում գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Քանի որ շմոլ գազը վատ այրման արգասիք է, այն ոչ թե արտահոսք է ունենում, այլ առաջանում է խողովակից և գազօջախից դուրս: Պետք է լիներ. ՛՛ …գազի վառարանից առաջացած շմոլ գազի հետևանքով: