Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը թույլատրել է օտարերկրացիներին պայմանագրով ծառայել ռուսական բանակում

Հունվար 04,2015 16:17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանում է Ռուսաստանի Զինված ուժերում օտարերկրացիների համար պայմանագրով ծառայելու կարգը, հայտնում է «Дождь» ռուսաստանյան հեռուստաընկերությունը:

Համապատասխան փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է հունվարի 2-ին: Հրամանագրի տեքստում ասվում է, որ զինծառայողները, որոնք այլ երկրների քաղաքացիներ են` «ռազմական դրության պայմաններում մասնակցություն են ունենում հանձնարարությունների կատարմանը նաեւ զինված հակամարտություններում` միջազգային իրավունքի նորմերին, համընդհանուր սկզբունքներին եւ ՌԴ-ի միջազգային պայմանագրերին ու ՌԴ օրենսդրությանը համապատասխան»:

Putin

 

Փաստաթղթում նաեւ սահմանվել է, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնց նկատմամբ քննություն է ընթանում, կամ դատարանի վճիռ կա, կամ անազատության մեջ են գտնվում, նրանք չեն կարող ծառայել ռուսական բանակում:

Պատրաստեց` Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031