Թուրք դերասանուհի Մյուժդե Առը, որին հեռուստադիտողները հիշում են 80-ական թվականներին սերիալներում բաց տեսարաններում, Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայի նախագահական հերթական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, հայտնում է haqqin.az-ը:
Ինչպես հաղորդել է Vesti.Az-ը, դերասանուհին անդրադարձել է նաեւ Էրդողանի նախագահական` «Ասքարայ» նստավայրին: Նա նշել է, որ եթե իրեն հաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, ապա նա նախագահական այդ պալատը նկարահանման հրապարակ կդարձնի:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպես է Մյուժդե Առը պատրաստվում նախագահ դառնալ, եթե բարձրագույն կրթություն չունի, դերասանուհին պատասխանել է. «Ադրբեջանից կեղծ դիպլոմ կգնեմ»:
Նկատենք, որ թուրք դերասանուհին, փաստորեն, խոստովանել է, որ գիտի, որ Ադրբեջանում ամեն ինչ հնարավոր է գնել: Բացի այդ, դերասանուհին, ակնհայտորեն ծաղրել է Ադրբեջանը:
Պատրաստեց` Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ