Հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 01.50-ին, Երևանի Հերացու փողոցում «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել էլեկտրասյանը և ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 2-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ջանիբեկյան և Վշտունի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել խաչմերուկի անկյունում գտնվող ցայտաղբյուրի ցանկապատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 39 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 79-ամյա մի կին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 08.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու դիմացի կանգառում թիվ 42 ավտոբուսից իջնելիս վարորդը վերսկսել է ընթացքը, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն