Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԴ-ում 11 վճիռ՝ պետկարիքների զոհերի գործերով

Հունվար 04,2015 13:11

«Արամի եւ Բյուզանդի փողոցների բնակիչների գործերի առումով ինչպիսի՞ն էր 2014 թ. պատկերը դատական ատյաններում» հարցին «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ասաց. «2011թ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներով Հայաստանի հանրապետությունը եւս երեք տարի ձգեց երեք ընտանիքների գործը: Կարելի է մտածել, թե մարդիկ հանցագործներ էին: Մանավանդ, որ դրա վերաբերյալ հաստատվել էր 2009թ- ի օրենքի խախտումը:

Պետությունն էր ցանկություն հայտնել հաշտություն կնքել, բայց պետությունն ինքը խաբելով թե իր քաղաքացիներին, թե եվրոպական դատարանին, երեք տարի ավելացրեց քաղաքացիների տանջանքները: Մենք երեք տարի լրացուցիչ վարձով էինք ապրում: Տարին փակում ենք այն բանով, որ սա Հայաստանի նկատմամբ տասնմեկերորդ վճիռն է պետկարիքների զոհերի գործերով՝ Հյուսիսային, Գլխավոր պողոտայի կտրվածքով, որը սկսվեց 2000 թվականին: Տասնյակը ուժ, կամք ունեցավ, որ պետության դեմ գնացին. ասացին՝ պետություն, դու սխալ ես»:

Ի դեպ, միայն Հայաստան պետությունն այդ գործերով պետք է վճարի արդեն 700 000 դոլար: Հինգ հարյուր հազար դոլար վճարվել է: Հաշվի առնենք, որ ԵԴ-ում էլի կան  տասնյակ գործեր:

«Առաջին դեպքը չէ, երբ որ Հայաստանի հանրապետությունը խայտառակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ժամանակին, Սյունիքից ԵԴ էր գնացել մի գործ, որտեղ երեք ատյանները վճիռ էին կայացրել, թե քաղաքացու նկատմամբ կատարվել են խոշտանգումներ, բայց դա արվել է արդարադատությունն իմանալու նպատակով: Մեր գործով՝ կառուցապատող Պավել Անդերսոնը մեղադրեց Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին այն բանի համար, որ նա կաշառք է վերցրել, որպեսզի տրվի կառուցապատման թույլտվությունը: Ո՞վ է ճիշտ: Կառավարության որոշում է եղել, որտեղ «Վիսկոն» ՍՊԸ չի եղել: Երեք ամիս հետո կառավարության որոշման մեջ Ե. Զախարյանը կատարում է փոփոխություն՝ իր իսկ որոշմամբ: Քաղաքապետը որոշում է կայացնում, ուր նշված է՝ կառավարության այսինչ որոշման մեջ կարդալ «Վիսկոն» ՍՊԸ: Կառավարության որոշումն էլ գործում է»,-ասում է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակ Բաղդասարյանն ասաց. «Անցյալ տարի կառավարությունն արձակեց երկու որոշում, որով ինքը հաստատեց, թե պետական կարիքը ձախողվել է: Խոսքն Արամի փողոցի մասին է, երբ մի բնակարանը վաճառվել էր հինգ հոգու, եւ Բյուզանդի: Մեկը կապված էր «Գապշինի» հետ, մյուսը՝ «Վիսկոն» ՍՊ ընկերության հետ: Այդ երկու կազմակերպություններին ընտրել է առանց մրցույթի Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը»:

Ո՞վ էր հետեւում պետական ծրագրի կատարմանը՝ ԾԻԳ-ը, քաղաքապետարա՞նը.  մանրամասներն առաջիկայում:

Լուսանկարը՝ «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031