Կալանավայրերում ինքնաշեն օղու պահանջարկը մե՞ծ է
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Վարչության պետն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, անցանկալի և անօրինական երևույթներից խուսափելու նպատակով հանձնարարեց ուժեղացնել ծառայությունը` շեշտադրելով հատկապես պահպանության և անվտանգության ապահովման աշխատանքները:
Ի դեպ, որոշվեց դատապարտյալների հանձնուքների տրամադրման կարգը, օրը, ինչպես Ամանորի նախօրեին, այնպես էլ հունվարի 5-ի առթիվ:
Դատապարտյալների հարազատները կարող են վաղը ժամը 10:00-17:00-ն, ինչպես նաև հունվարի 6-ին, ժամը 10:00-ից 14:00-ն իրենց ազատազրկված հարազատներին հանձնել հանձնուքները:
Կարդացեք նաև
Անցյալ տարվա ինը ամիսների վիճակագրությունն այսպիսին է.
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից իրացված օպերատիվ տվյալների արդյունքում, ինչպես նաև դատապարտյալներին և կալանավորված անձանց անվամբ բերված հանձնուքների զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ՝ 66.72982 գրամ թմրանյութ, որից՝
1. ափիոն – 3.73գ
2. մարիխուանա – 57.022գ
3. բուպրենորֆին – 1.13346գ
4. մեթադոն – 2.025գ
5. հաշիշ – 2.64գ
6. տետրահիդրոկանաբինոլ – 2.284գ
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել է նաև 634 լիտր ոգելից խմիչք, որից՝
1. ինքնաշեն օղի – 615.33լ
2. սպիրտ – 6.75լ
3. կոնյակ – 10.4լ
Անցած ինն ամիսներին դատապարտյալների և կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել և առգրավվել է 2284 կտրող-ծակող գործիք: