Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 3-ին՝ ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, ձախ ականջի վնասվածք, արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արթուր Ն.-ն, որը հայտնել է, որ փողոցում վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, նրա վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է Մոլդովական փողոցի թիվ 50 շենքի մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով էլ վարորդը ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն: