«Դույսբուրգ» ֆուտբոլային ակումբը Թուրքիայում որոշել է փոխել հյուրանոցը, որպեսզի կարողանա հանգիստ պայմաններում հավաք անցկացնել: Antalya Lara հյուրանոցում, որտեղ գտնվում էր ակումբը, նույն ժամանակ հայտնվել են ռուս 400 գեղեցկուհի մոդելներ, որոնք մասնակցելու էին «Միսս Ռուսաստան» գեղեցկության մրցույթին:
«Քանի որ ձմեռային հավաքի համար նախապես ամրագրված հյուրանոցում անցկացվում է ռուս 400 մոդելների մասնակցությամբ գեղեցկության մրցույթ, «Դույսբուրգը» փոխում է բնակության վայրը, որպեսզի հանգիստ պայմաններում նախապատրաստվի մրցաշրջանի երկրորդ հատվածին», – հայտարարել է ակումբի ղեկավարությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի
Կարդացեք նաև