Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող գեղեցկության սրահից 280.000 դրամ և վարսահարդարման գործիքներ են գողացել:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1962 թ. ծնված Կամո Մ-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 20.15-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: