Նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդներից Միխայիլ Կասյանովի խոսքերով, Ռուսաստանն այժմ կանգնած է վայրէջքի եզրին։ Մի բան, ասում է նա, որը մարդկանց շուտով կմղի փողոցներ՝ պահանջելու լուրջ փոփոխություններ։ «Իսկ մենք կկանգնենք ժողովրդի կողքին։ Այդ առումով 2Օ15-ը կարևոր տարի է լինելու, գուցե՝ պատմական տարի», – վստահեցնում է նա։
Ֆինանսական հարցերով ռուս որոշ վերլուծաբաններ կարծում են, թե մեծ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տնտեսական աղետից։ Նրանցից Սերգեյ Ռոմանչուկի խոսքերով, ընդհանուր քաղաքականության մեջ որևէ բարելավում կարող է ամրապնդել շուկան։ Եթե օրինակ, ասում է նա, Ռուսաստանը չտա եվրոպական պատժամիջոցները երկարաձգելու նոր առիթ, պատժամիջոցները չեն երկարաձգվի։ Այդ դեպքում, նրա կարծիքով, տնտեսությունը կգրանցի դրական աճ։
Սակայն նման «եթե»-ները ներկա ու մոտ ապագայի իրական բացատրություններ չեն։ Նման կերպ մտածողների միակ հույսը թերևս այն փաստն է, որ Պուտինը ներկայումս վայելում է Ռուսաստանի բնակչության մինչև 8Օ տոկոսի հարգանքն ու աջակցությունը։ Նրա նկատմամբ աջակցությունը հատկապես բարձր է Ղրիմում, որտեղ մարդիկ պատրաստ են նույնիսկ դիմանալ առանց ջրի ու առանց էլեկտրականության, քանի որ հավատում են ապագային։
Այդուհանդերձ, դեռևս պարզ չէ, թե էլեկտրականություն չունենալու պատճառով հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորությունից զրկված և Պուտինի ելույթը քաղաքի հրապարակում դիտելու համար այստեղ հավաքված մարդիկ ինչ են մտածելու նույն Պուտինի ու նրա կառավարման մասին մեկ-երկու տարի հետո կամ այդ ընթացքում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում