Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական ու քաղաքական գործիչները՝ անկախ կուսակցական պատկանելությունից, իրենց վերջին հրաժեշտը տվեցին կյանքից վաղաժամ հեռացած Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին: