Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարինե Մինասյանն անցնելու է ԵՏՄ-ում աշխատանքի՞

Հունվար 03,2015 13:50

Դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ «Կարինե ՄԻՆԱՍՅԱՆԻՆ 2014 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ազատման պատճառն այն է, որ Կարինե Մինասյանը աշխատանքի է անցնելու ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում:

Ara NranyanՀայաստանի մյուս ներկայացուցիչն այս մարմնում, ըստ ամենայնի՝ լինելու է ՀՅԴ անդամ Արա Նռանյանը: Այդ մասին ակնարկ է պարունակվում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝  Tert.am-ին տված հարցազրույցում. «Երբ որ մենք ասում ենք՝ ԵՏՄ-ի հարցում Հայաստանը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկրին, մեր պետականությանը օգտակար լինի և դրա շրջանակներում Արա Նռանյանին առաջարկ եղավ, դա չի նշանակում, որ Դաշնակցությունը մտավ իշխանություն, կոալիցիա կազմեց: Եվ անձով պայմանավորված՝ մի ամբողջ քաղաքական ուժի ներկայացնել ամբողջությամբ տրվելու մեղադրանք, դա ապուշություն է»:

Լրագրողի հարցին՝ «Որոշում կա՞ Արա Նռանյանի մասին, անձնապես և նաև՝ կուսակցական», Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Տեսակետ, որ կուսակցությունը առանձին որոշում պետք է կայացնի, այդ մասով մենք հստակ քննարկում չենք ունեցել, բայց մենք դեմ չենք, չենք առարկում: Ավելին՝ մենք ինքներս ենք ասել միշտ. դաշնակցական կադրը, երբ անցնում է պետական ծառայության, նախ, ինքը դադարեցնում է ակտիվ կուսակցական գործունեությունը: Սա նշանակում է, որ ինքը ֆորմալ լինելով անգամ կուսակցության մեջ, ինքը կուսակցական գործունեությամբ չի զբաղվում»:

robert harutyunyan..Հայաստանի երրորդ ներկայացուցիչն այս մարմնում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե (ԵՊՀ) says:

    Դրա համար էր Խոսրովը իրեն կոտորում….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031