Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդեն ստեղծվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ Հայաստանի փոխգործակցության հարցերի աշխատանքային խումբը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Նա նաեւ հավելեց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են ԵՏՄ անդամ երկրների տնտեսական քաղաքականությունը որոշող նախարարությունների՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության եւ Բելառուսի եւ Ղազախստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում: