Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպական ընկերությունները մտադիր են համագործակցել Իրանի հետ` գազի ոլորտում

Հունվար 03,2015 12:30

Ինչպես հայտնում է Trend գործակալությունը` Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի ընկերությունները բանակցություններ են վարում Իրանի Գազային ազգային ընկերության հետ: Այս մասին հայտնել է Իրանի Գազային ազգային ընկերության Ներդրումների կոմիտեի ղեկավար Ասգար Սուհեիլիպուրը, նշվում է իրանական tasnimnews ինֆորմացիոն կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նրա փոխանցմամբ` բանակցություններ են ընթանում նաեւ Ճապոնիայի, Չինաստանի եւ Կորեայի հանրապետության հետ:

Ընդ որում, Սուհեիլիպուրը չի նշել ընկերությունների անունները, որոնց հետ բանակցություններ են ընթանում. «Օտարերկրյա ընկերությունների հետ քննարկվում են երկրի ներսում գազամուղների արդիականացման հարցերը, ինչպես նաեւ Իրանից` Իրաք, Թուրքիա, Պակիստան եւ այլ երկրներ գազամուղների կառուցման հարցերը», նշել է Իրանի Գազային ազգային ընկերության Ներդրումների կոմիտեի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031