Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Սեւաստոպոլի «Մուսսոն» թիմի հայ բասկետբոլիստ Եվգենի Շեգոյանի, որն անհետացել էր դեկտեմբերի վերջին, դին հայտնաբերվել է Սեւաստոպոլի Արտիլերիյսկի ծովածոցի հատակում:
Интерфакс-ը տեղեկացնում է, որ մարզիկը խեղդվել է ալկոհոլ օգտագործած լինելու պատճառով:
Շեգոյանը ճանաչված էր որպես օղակը վերեւից գրավելու մասնագետ բասկետբոլիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ