ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը ցանկանում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը տեղադրել Եղեռնի գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի սպանության վայրում: Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Գերմանիա այցելության ժամանակ եմ զրուցել հետը: Վիրահատությունից հետո էր, վատառողջ էր, բայց հույս ուներ, որ ոտքի կկանգնի, նորից կաշխատի: Թալեաթի սպանության վայրում ուզում էր Սողոմոնի արձանը բարձրացնել: Ուզում էր տեսնել այն երկիրը, որտեղ հայ մարդը արժանապատիվ ապրեր, կարողանար զարգանալ: Ինքն ուզում էր, որ Հայաստանը լինի ամենալավ երկիրը»,- ասաց Հրանտ Մարգարյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում:
Թող կանգնեցներ, ո՞վ էր ձեռքը բռնել: Չնայած բացմանը էլի բերելու էիք ձեր դաշնակների դրոշը տնկեիք համազգային լեգենդի արձանի կողքին:
Մեծ ափսոսանք Մեծ հայրենասերին