News.am. Վահան Հովհաննիսյանը մեծ հայրենասեր էր, քաղաքական, պետական գործիչ, մտավորական, մարտիկ, նաեւ նվիրված իր ընտանիքին, լավ ամուսին, սիրող որդի եւ զավակ: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում Վահան Հովհաննիսյանին այսպես բնութագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ցավոք, Վահանը կարճ ժամանակով դեսպան եղավ, մեծ ծրագրեր ուներ, մեծ եռանդ ուներ, նա նաեւ մեծ դեր է ունեցել արտաքին քաղաքականության մեջ` ներկայացնելով Հայաստանը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում, ղեկավարելով հայկական պատգամավորական պատվիրակություններ: Նա վառ անձնավորություն էր. դժվար է պատկերացնել, որ Վահանն այլեւս մեր կողքին չէ: Նրանք, ովքեր ճանաչել եւ շփվել են Վահանի հետ, գիտեն եւ այդպես էլ պատկերացնում են, որ Վահանը մեր կողքին է, կենդանի»,- ասաց նախարարը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: