Ռուսաստանի հետախուզական կոմիտեն հարուցել է քրեական գործ Կիեւում LifeNews հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու առթիվ: Այդ մասին հաղորդել է Հետախուզական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Ավելի շուտ գործ էր հարուցել Ուկրաինայի ոստիկանությունը: Գրել է bbc.co.uk-ը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի մեկին՝ Կիեւում ջահերով երթի ժամանակ, որը նվիրված էր Ուկրաինական նացիոնալիստական կազմակերպության առաջնորդ Ստեփան Բանդերային:
Ինչպես հայտնում է LifeNews հեռուստաընկերությունը ՝ անծանոթները հրել են լրագրող Ժաննա Կարպենկոյին, որն ընկել է եւ գլուխը արվածել գետնին: Բացի այդ՝ նրանից խլել են հեռախոսը, իսկ օպերատոր Ալեքսանդր Ուլյանովից խլել ու ջարդել են տեսախցիկը: