Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարարի հետ, որի ընթացքում շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միությանը պաշտոնապես միանալու կապակցությամբ:
РИА Новости-ին տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները քննարկել են ինտեգրացիոն գործակցության եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: