Սիերա Լեոնեում Էբոլա տենդով վարակված իտալացի բժիշկ Ֆաբրիցիո Պուլվիրենտին լիովին բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:
Նման հայտարարությամբ, ինչպես փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, հանդես են եկել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի («Լազարո Սպալենզանի») ներկայացուցիչները, որտեղ Պուլվիրենտին բուժվում են անցած նոյեմբերի վերջից:
Նա առաջին իտալացին էր, ով Աֆրիկայում վարակվել էր Էբոլայով և Հռոմ էր տեղափոխվել նոյեմբերի 25-ին երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով: Իտալական Emergency մարդասիրական կազմակերպության գծով Սիերա Լեոնեում աշխատող բժշկին բուժել են փորձարարական մեթոդով:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում