Ամանորի գիշերը գողություն են կատարել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի բնակարանից, այս մասին գրել է Անին` ֆեյսբուքյան իր էջում:
«Գողացել են իմ անձնական Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ իշխանություն» խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկը ու եղբորս՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գեւորգյանի (Sargis Gevorgyan) արխիվային եւ աշխատանքային նյութերով համակարգիչը ու էլեկտրոնային կրիչները:
Քանի որ տանը ձեւականորեն բացված է ընդամենը մեկ- երկու դարակ, իսկ մյուս արժեքավոր իրերը իրենց տեղում են, ուրեմն սա ինֆորմացիոն պարունակություն եւ աշխատանքային կարեւորություն ունեցող տեխնիկական միջոցների նպատակային գողություն է», գրում է Անի Գեւորգյանը: