Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ծերանոցում ապրող կինը եղել է Հեյդար Ալիեւի բուժքույրը. NEWS.am

Հունվար 02,2015 14:25

Տիկին Վարվարան ամուսնու Վլադիմիր Արությունովի հետ ծնվել են Բաքվում եւ արմատական զոկեր են (Ագուլիս քաղաքում և նրա շրջակա գյուղերում ապրող հայերին էին անվանում):

«Ես հիշում եմ, երբ ես դեռ փոքր էի, պապաս մամայիս ասում էր, որ մենք ոչ մեկին չասենք, որ մենք զոկեր ենք, քանի որ նա ամաչում էր դրանից»,- հիշում է Վարվարա տատիկը:

Տիկին Վարվարան մասնագիտությամբ բուժակ է եւ դեռ երիտասարդ տարիքում՝ աշխատելով կառավարական հիվանդանացում, սպասարկել է ադրբեջանցի պաշտոնյաներին:

«Ես Բաքվի կառավարական հիվանդանոցում ավագ բուժքույր էի աշխատում, իմ հաճախորդներից էին Հեյդար Ալիեւը, քաղաքական գործիչ Աբդուլրախման  Վեզիրովը, Ադրբեջանի նախագահ (1992—1993)  Աբդուլֆազ Էլչիբեյը, իսկ հրահանգներ էր մեզ տալիս հայտնի սրտաբան Եվգենի Չազովը: Իսկ ամուսինս՝ Վլադիմիրը,  դերձակ էր: Նրա կարած վերարկուն Ադրբեջանում տեղի ունեցած ցուցահանդեսում զբաղեցրել էր առաջին տեղը»,- պատմում է Վարվարա Արյությունովան:

Երբ Ադրբեջանում հայերի նկատմամբ սկսվեցին ջարդերը տիկին Վարվարան ամուսնու հետ տեղափոխվում է Հայաստան, մի որոշ ժամանակ ապրում Երեւանում, հետո մեկնում՝ Ռուսաստան:

Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031