Բելառուսական որեւէ հեռուստաալիք չի հեռարձակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա շնորհավորանքը, հայտնում է belaruspartisan.org-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը նախապես ծրագրված է եղել “РТР-Беларусь” ծրագրում, սակայն հեռուստաալիքը որոշել է ցուցադրել Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը:
«Բելառուսի պատմության մեջ առաջին անգամ բելառուսական հեռուստաընկերությունները չեն հեռարձակել Ռուսաստանի նախագահի ամանորյա ելույթը: Աբսուրդային վիճակը, երբ բելառուսներին նախ շնորհավորում էր օտար երկրի նախագահը, պահպանվում էր արդեն երկու տասնամյակ: Շատ ընտանիքներ դիմավորում էին Նոր տարին «մոսկովյան ժամանակով»` 23:00-ին, ապա «Մինսկի ժամանակով»` կեսգիշերին», գրել է բելառուսական պարբերականը: