Ֆուտբոլի համաշխարհային աստղերը միլիոններին հետաքրքրում են ոչ միայն խաղով, այլեւ կյանքի ընկերուհիներով, որոնք շատ ավելի գեղեցիկ են, քան նրանց գործողությունները խաղադաշտում:
Լրատվամիջոցները կազմել են ֆուտբոլիստների կանանց եւ ընկերուհիների լավագույն տասնյակը, որը գլխավորել է ռուս գեղեցկուհի Իրինա Շեյկը՝ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին:
Առաջին տասնյակում Իրինային հաջորդաբար հետեւում են Էբիգեյլ Կլենսին՝ Պիտեր Կրաուչի կինը,
Կարդացեք նաև
Իոլանտա Կաբաու վան Կասպերգենը՝ Ուեսլի Սնայդերի ընկերուհին,Էլեն Սվեդինը՝ Լուիշ Ֆիգուի կինը,
Սառա Բրանդները՝ Բաստիան Շվայնշտայգերի ընկերուհին,
Լենա Գերկեն՝ Սամի Խեդիրայի ընկերուհին,
Ֆեդերիկա Նարգին՝ Ալեսսանդրո Մատրիի կինը,
Անտոնելլա Ռոկուցցոն՝ Լիոնել Մեսսիի ընկերուհին,
եւ Սառա Կարբոներոն՝ Իկեր Կասիլիասի ընկերուհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ