Հունվարի 12-ին Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի (լուսանկարում) նախագահությամբ՝ կշարունակվի Արմեն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արմեն Հովհաննիսյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ՝ 2013 թվականի սեպտեմբեր ամսին Հունաստանի մուտքի արտոնագիր ձեռք բերելու պատրվակով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իր ծանոթ Աբովյան քաղաքի բնակիչ Մարինե Եսայու Մարտիրոսյանից Աբովյան քաղաքի իր բնակարանում մաս-մաս ստացել է 5700 ԱՄՆ դոլլարին և 1560 եվրոյին համարժեք` 3.186.406 ՀՀ դրամ և հափշտակել այն :